«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում 148 անձ է գրանցված. ցուցակը ԿԸՀ ներկայացվեց
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ապրիլյան ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց կուսակցությունը ցուցակը կազմել է ժողովրդավարական սկզբունքով:
«Մեր ցուցակում նորմալ, ազնիվ մարդիկ են, որոնք պատրաստ են ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը լինի, քան այսօր»,- ասաց Գեղամ Նազարյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ ցուցակում 148 անձ է գրանցված:
Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց ցուցակը, որում ըստ հերթականության ընդգրկված են Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահագն հովհաննիսյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Սահակյանը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է: