Ալավերդիում դաստիարակն անգործություն է ցուցաբերել. նոր մանրամասներ 4-ամյա տղայի մահվան դեպքից
Ալավերդիում, նախնական տվյալով մանկապարտեզից փախած եւ գետում խեղդված 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնից հայտնում են, որ փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է 4-ամյա տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։
Նախնական տվյալներով՝ դաստիարակչուհին, հաստատությունում իրեն վստահված երեխայի կյանքի անվտանգության ապահովման համար կրելով անձնական պատասխանատվություն, ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից։ Նույն օրը նրա դին հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:
Այսօր հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, մանկահասակ երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն