09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ազատամարտիկների դաշինքը» միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին

«Ազատամարտիկների դաշինքը» միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։ Նրանց տարածախ հայտարարության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով առաջիկա համապետական ընտրությունների դերն ու կարեւորությունը Հայաստանի Հանրապետության առջեւ վերջին տարիներին ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմակայելու եւ ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի հիմքերը դնելու առումով ԱԴ հավատարիմ իր հռչակած ռազմավարական դրույթների որոշեց՝

Այս շրձադարձային ու բախտորշ ընտրությունները կարող են լուրջ հնարավորություն ընձեռել երկրում իրական ու անշրջելի փոփոխություններ իրականացնելու, ապագայում քաղբանտարկյալներից ու քաղհալածյալներից զերծ երկիր ունենալու համար, ուստի մենք գտնում ենք, որ ՀՀ բոլոր ակտիվ քաղաքացիների պարտքն է դրան մասնակցելն ու հստակ դիրքորոշում արտահայտելը: Ելնելով վերը շարադրվածից ԱԴ-ն հայտարարում է՝

Չնայած մեկ միասնական ընդիմադիր ճակատ ձեւավորելու նպատակով մեր գործադրած ջանքերը իրականացան մասամբ: Կասկածի տակ չդնելով ընդիմադիր բոլոր քաղաքական ուժերի անկեղծ մղումը երկրում իրապես արմատական փոփոխություններ իրականացնելու առումով հայտարարում ենք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին միանալու մասին:

Միաժամանակ չբացառելով հետագա համագործակցությունը բոլոր շահագրգիռ եւ ընդիմադիր դաշտից հանդես եկող քաղաքական ուժերի հետ, նպատակ ունենալով առաջիկա կայանալիք ԱԺ ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ