25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Առաջարկությունները միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում»

«Մեզ համար միշտ առանձնակի կարևորություն են ներկայացրել դիտորդական առաքելությունների զեկույցները և դրանց եզրակացություններում նշված առաջարկությունները  միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում»,- այսօր «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում այսպիսի համոզմունք հայտնեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Վերջինս շեշտեց՝ դրանցում ներկայացված առաջարկությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մեկն ուղղված է օրենսդրության կատարելագործմանը և զարգացմանը, մյուսը՝ աշխատանքների կազմակերպման նոր ձևերին, նոր մեթոդների ընդունմանն ու ներդրմանը՝ հետագա ընտրական գործընթացների արդյունավետության ապահովման հետ կապված։

«Բոլորս գիտենք, որ ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումների համաձայն բավական փոփոխություններ են կատարվել քվեակարգի հետ կապված։ Առաջին անգամ հանրապետությունում նախատեսվելու է մոտ 4 հազար սարքավորումների կիրառում, որոնցով իրականացվելու է ընտրողների գրանցման գործընթացը, տեղամասային կենտրոններում նախատեսված է օնլայն հեռարձակման իրականացում և բացի դրանից ընտրողների ցուցակների հրապարակում և այլն։ Նշված գործառույթներից յուրաքանչյուրի իրականացումը պահանջում է բավականին մեծ աշխատանքների իրականացում»,-ասաց Մուկուչյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ