08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում համագործակցել ՍԴՀԿ-ի հետ

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ֆեյսբուքում պարզաբանում է ներկայացրել՝ ՍԴՀԿ-ի՝ Ծառուկյան դաշինքից դուրս գալու առնչությամբ.

Վերաբացելով ակտիվ քաղաքականության փակված էջը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հասարակական-քաղաքական ուժերի համախմբմամբ միասնաբար լուծելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ Դա մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի կոչ էր՝ համախմբելու քաղաքական դաշտի կենսունակ ներուժը։ Գագիկ Ծառուկյանի կոչին արձագանքեցին քաղաքական-հասարակական բազմաթիվ, այդ թվում՝ Սփյուռքի կառույցներ ներկայացնող ուժեր, որոնց հետ այո եղել են քաղաքական քննարկումներ՝ այդ թվում նաև ՍԴՀԿ-ի հետ:

Սակայն ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում քաղաքական դաշտի միասնական ներգրավվածությունը՝ առանց ինտրիգների և ներքին խժդժությունների:

Հիշեցնենք, ՍԴՀԿ֊ն հայտնել էր, որ դադարեցնում է Ծառուկյանի հետ քննարկումները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ