08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Որևէ բան բացառելը քաղաքական տեսանկյունից այնքան էլ խելացի չի լինի»

«Ելք» դաշինքում չեն քննարկել խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր դաշինքի հարցը: «Երբ հետընտրական գործընթացներ ընթանան, այդ ժամանակ ամեն ինչ կքննարկենք case by case: Իմ տեակետով` չարժե որեւէ բան բացառել: Հնարավոր է, որ այնպիսի վիճակ ստեղծվի, եւ Հայաստանն այսօր նման մարտահրավերների առջեւ է կանգնած, որ որեւէ բան բացառելը քաղաքական տեսանկյունից այնքան էլ խելացի չի լինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում իրենց հնարավորությունները, Է. Մարուքյանը պատասխանեց. «Մենք մաքուր էջից ենք սկսում: Մեր դաշինքի հասցեին որեւէ մեղադրանք չի կարող հնչել: Հայաստանի քաղաքացիներն արդեն փորձել են ընտրություններում ներկայացված ուժերին: Միակ ուժը, որը հանդես է գալիս նոր մոտեցումներով, «Ելք» դաշինքն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ