25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը սատանայի մասին

Չարիքը չի սկսվում միայն քեզնով։ Կա մեկ ուրիշ չարագույն դրդիչ ևս, սատանան։ Նա է, որ ծրագրում է և մղում մեղքեր գործելու, բայց նա չի կարող բռնությամբ ստիպել իրեն չենթարկվողներին։ Այդ պատճառով Ժողովողն ասում է․

«Եթե իշխանի զայրույթը բռնկի քո դեմ, դու մի լքիր քո տեղը» (Ժող․10:4): Եթե դու փակես քո դուռը նրա առաջ և նրան հեռացնես, նա չի կարող քեզ վնասել։ Իսկ եթե անտարբերությամբ ընդունես չար ցանկության մղումը, նա մտածված կերպով արմատանում է քո մեջ, ամուր կաշկանդում է քո միտքը և քեզ նետում չարիքի փոսը։ Բայց գուցե դու կասես․

Ես հավատարիմ եմ և իմ մեջ չի ամրանա ցանկությունը, անգամ եթե ավելի հաճախ մտածեմ այդ մասին։ Բայց դու մոռանում ես, որ աճող արմատը շատ անգամ ջարդել է քարերը։ Ծաղկելուց առաջ արմատախիլ արա չարը․ չլինի, թե սկզբում անտարբեր գտնվելով, հետագայում կացնի և կրակի պետք զգաս։ Աչքդ բուժիր ժամանակին, որ հետո չկուրանաս և դիմես բժշկի։

Մեղքը գլխավորողը և չարիք ծնողը սատանան է։ Տերն է այդ ասել և ոչ թե ես։ Նա ասել է․ «Սատանան մեղանչող է ի սկզբանե» (Ա․ Հովհ․3;8): Նրանից առաջ ոչ ոք չի մեղանչել։ Եվ նա մեղք գործեց ոչ այն պատճառով, որ բնությամբ հակված էր դեպի մեղքը։ Սատանան ստեղծվել էր բարի, բայց այն, ինչի նա վերածվեց, իր ընտրության պատճառով եղավ և այդ անվանումը՝ բանսարկու, նա ստացավ իր գործերի պատճառով։

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմցի հայրապետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ