12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Որդին ստել է, թե հայրը հանկարծամահ է եղել, հաջորդ օրն ինքն է ինքնասպան եղել.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հայր եւ որդի Ալամյանների մահվան հանգամանքները։

ՀՀ Քննչական կոմիտիեց հայտնում են, որ փետրվարի 9-ին «Ծաղկահովիտ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Հնաբերդ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է  գործել նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Դերենիկ Մեսրոպի Ալամյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի եւ փորձագետի հետ միասին։  Նախնական տվյալներով՝ Դ.Ալամյանն ինքնասպանություն է գործել իրենց տանը կից շինության առաստաղի մետաղյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով: Նրա դին հայտնաբերել է մորեղբայրը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 7.00-ի սահմաններում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։

Քննության ընթացքում պարզվել է, որ դեպքից մեկ օր առաջ՝ փետրվարի 8-ին, մահացած է հայտնաբերվել նաեւ երիտասարդի հայրը՝ 1957 թվականին ծնված Մեսրոպ Ալամյանը։ Կանչով Հնաբերդ մեկնած «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապբուժօգնության խումբը հայտնաբերել է Մեսրոպ Ալամյանին՝ մահացած:

Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից դեպքի վայրի զննության ժամանակ որդին՝ Դերենիկ Ալամյանը, հայտարարել է, որ հայրը հանկարծամահ է եղել իր ներկայությամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում՝ տան մուտքի դռան դիմաց: Մինչդեռ փետրվարի 9-ին ստացված մահվան վկայականի համաձայն՝ «մահվան հիմնական պատճառ է հանդիսացել պարանոցի օրգանների սեղմումը օղով՝ սեփական մարմնի ծանրության ազդեցության ներքո, իսկ անմիջականորեն մահվանը հանգեցրել է ստրանգուլյացիոն մեխանիկական շնչահեղձությունը»:

Արագածոտնի մարզի դատախազությունը ոստիկանությունից ստացած նյութերի հիման վրա հարուցել է քրեական գործ՝ Մեսրոպ Ալամյանի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ քրեական գործն ուղարկել Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Երկու քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հայր եւ որդի Ալամյանների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ