25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Բելառուսը միտումնավոր է փչացրել հարաբերությունները Հայաստանի հետ»

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական խմբագրության լրագրող Յուրի Դրակոխրուստը մեկնաբանելով Լուկաշենկոյի կողմից բլոգեր Լապշինի հանձնումը Բաքվին ասել է. «Իհարկե, Բելառուսը փչացրեց հարաբերությունները Հայաստանի հետ:

Բայց ես կասեի,որ նա շատ ավելի բարելավեց հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այն, որ Մինսկը միտումնավոր է փչացրել հայ-բելառուսական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ ավելի լավանալու նպատակով,արդեն բարձրաձայնում են բելառուս լրագրողները: Յուրի Դրակոխրուստը նաև չի թաքցրել,որ իր մեծ դերն է խաղացել նաև նավթախավիարային դիվանագիտությունը: 

«Բելառուսում հիշում են 2010 թ-ին Բաքվի տված վարկը,երբ Ռուսաստանը բռնել էր Բելառուսի կոկորդը և պահանջում էր գազի պարտքը…»,-հիշել է բելառուս լրագրողը : 

Այսքանից հետո ՀՀ իշխանությունները դեռ մտածում են,որ գոյություն ունեն ինչ-որ հայ-բելառուսական հարաբերություններ և չեն ուզում հետ կանչել Մինսկից մեր դեսպանին…Դա ամենաքիչն է,որ պետք է անի պաշտոնական Երևանը…

Այսպիսի վիրավորանքներն անպատասխան թողնելը մեծ վտանգեր են պարունակ: Կհայտնվեն նորանոր երկրներ,որոնք Հայաստանին և հայերին վիրավորելը կհամարեն հասարակ մի բան,քանի որ պաշտոնական Երևանն այդ վիրավորանքներին գրեթե չի պատասխանում… Եթե դա կարելի է Լուկաշենկոյի նման ճիվաղին,ապա իրենք ինչո՞վ են պակաս :

Բելառուսը մեզ համար դաշնակից և բարեկամ երկիր չի եղել և չի էլ դառնա…
Այդուհանդերձ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է շատ արագ հետ կանչել Մինսկից ՀՀ դեսպանին…Դա ամենամեղմ քայլ է,որ ՊԵՏՔ է անի ՀՀ-ն Լուկաշենկոյի ստորությանը ի պատասխան…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի  ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ