17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 10-ին ընդունեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) էներգետիկայի և ենթակառուցվածքների  կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովին։

Ադամկուլ Ժունուսովը Հայաստանում է  Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։

Այսօր արդեն փորձագիտական խումբը խորհրդակցություն է անցկացրել, որից հետո սկսվել  են  ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցության փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ