06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այն ժամանակ էլ էինք Ծառուկյանի կողքին. Ա. Մանուկյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այսօր մասնակցում էր ԲՀԿ-ի համագումարին: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջիկա 2 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինքն առաջադրվելու է, թե ոչ:

Լուրերը, թե իր ու համանուն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի միջև հակասություններ կան, նա հերքեց:

«Մի քանի անգամ ասել եմ, նորից ասում եմ, չկա հակասություն, երբեք չի էլ եղել: Վաղուց հակասություն չկա»,-նշեց նա:

Հարցին, թե ինքն ինչ է կարծում՝ ԲՀԿ-ը պետք է միայնակ մասնակցի ընտրություններին, թե «Ծառուկյան» դաշինքով, նա պատասխանեց. «Ինձ համար որտեղ որ Ծառուկյանի անունը կա, ու ինքն անձամբ կա, դա է կարևոր»:

Հարցին, թե ասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի թույլտվությամբ է Գագիկ Ծառուկյանը վերադարձել քաղաքականություն, կա՞ նման բան, Ա. Մանուկյանն արձագանքեց. «Նման բան չի կարող լինել: Բայց Սերժ Սարգսյանն իրենց ԳՄ-ի նիստում ասաց չէ՞, որ ինքը չի ողջունում Ծառուկյանի վերադարձը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ