25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թող այդ ընդդիմադիր հռչակված պատգամավորները պատասխսն տան ժողովրդին»

«Սահմանդրական դատարան մեր դիմումի ստորագրությունները չեն ավելանում 19-ից, որոնք ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխելու դիմումի վերաբերյալ են, որ կապվա է նրա հետ, որ նախագահի հրամանագիրը հակասության մեջ է  մտնում Սահմանադրության հետ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտնեց, որ ստորագրել են Հայ ազգային կոնգրեսն ամբողջությամբ, «Համախմբման» 5 պատգամավոր, ԲՀԿ 3 պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան, «Ժառանգություն» խմբակցությունից 3 պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ անհրաժեշտ ստորագրությունների թիվը 27-ն է:

«Սա է պատկերը, և չեմ կարծում, որ ստորագրությունները կավենանան: Ակնհայտ է ազդեցիկ ուժերի ներթափանցումն այս գործընթացի մեջ:

Այն պատգամավորներն, ովքեր իրենց հայտարարել են ընդդիմադիր ու չեն ստորագրել, թող պատասխան տան ժողովրդին»,-հորդորեց նա:

Լ. Զուրաբյանի խոսքով՝ արդեն սկսվել են անձնագրային տվյալների լայնածավալ հավաքագրումները: «Ակնհայտ է, որ դա արվում է այն նպատակով, որ ընտրողների վրա գործակցվի ազդեցություն, լինի դա կաշառքի տեսքով, թե այլ տարբերակներով: Բայց միևնույնն է՝ այն նվաճումները, որ մենք ունենք ի դեմս ստորագրված ցուցակների հրապարակմանն ու տեսախցիկների տեղադրմանը, ստեղծել ենք մի պատկեր, որ ուրիշի փոխարեն քվեարկություն չի լինելու»:

Հարցին, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձի վրա կա Սերժ Սարգսյանի համաձայնությունը, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում շահարկել, ենթադրություններ անել, մեր ժողովուրդը շատ լավ զգացողություն ունի և այդ հարցի պատասխանը կարող  է տալ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ