16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փակագծերը կբացե՞ն

Ինչպես  տեղեկացրել ենք նախորդիվ, այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու  ԲՀԿ համագումարը:

«Լինելու է հերթական համագումար.  փակագծերը բացելու ինչ-որ բան չկա: Ինչպես բոլոր տեղերում, հավանաբար, կլինի կուսակցության նախագահի ընտրություն: Անդրադարձ կլինի նաև կազմակերպչական, ծրագրային այլ խնդիրների: Իհարկե, կանդրադառնանք նաև առաջիկայում կայանալիք ընտրություններին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Մեր հարցին՝ իսկ համագումարի ընթացքում  նախընտրական դաշինքի ձևավորման վերաբերյալ քննարկումներ կլինե՞ն կամ  դրա վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի՞,  պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց չի բացառվում, որ համագումարի ընթացքում որոշակի տեղեկատվություն տրվի նաև այդ մասին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ