25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց Հյուսիս-հարավ ծրագրի գրասենյակ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 8-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի գրասենյակ՝ ծանոթանալու իրականացվող ընթացիկ աշխատանքներին և քննարկելու լուծում պահանջող խնդիրները:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի»  ներդրումային ծրագրի ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, Հյուսիս-հարավի այլ պատասխանատուների հետ միասին նախարարին ներկայացրին առաջնահերթ կարևորության հարցերը:

Մասնավորապես, Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում հայտնաբերված հնագիտական արժեք ներկայացնող վայրերում նախագծային փոփոխությունների հիմնավորումները, այդ շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, Գյումրիի շրջանցիկ ճանապարհի նախագծային այլընտրանքային տարբերակների ուսումնասիրումը և հարավային հատվածում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում նախատեսվող աշխատանքներն ու առկա նախագծային տարբերակները:

Նախարարը բարձրացված հարցերի վերաբերյալ ներկայացրեց իր առաջարկները: Քննարկման ընթացքում ներկայացվեցին լուծումների առավել արդյունավետ տարբերակներ, որոնք ըստ անհրաժեշտության, կքննարկվեն ծրագրի Կառավարման խորհրդում:

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ