11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տեղյակ ենք, իսկ նախընտրական կամպանիան դեռևս չի սկսվել»

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում ստորագրված ՀՀ և Արգենտինայի կառավարությունների միջև հարկային հարցերում տեղեկատվություն փոխանցելու մասին համաձայնագիրը: Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ մաքսային խնդիրների վերաբերյալ հանրային ընկալումը բավարարից հեռու է, և հեշտացման կարիք կա: Ապա նա նետեց, թե Կառավարության ծրագրում այս մասին հատված կա, սակայն ինչպես շատ խոստումներ, սրանք ևս չեն կատարվել: «Սոցիալ-տնտեսական բլոկի՝ կառավարության ծրագրից ո՞ր տոկոսն է կատարվել, կամ տեղյակ չեք, կամ տեղյակ եք ու հարմար չեք համարում, որ ասեք»,-ասաց Մելքումյանը՝ դիմելով հարցի հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:

«Պարոն Միրումյանն էլ է տեղյակ, քաղաքական մեծամասնությունն էլ է տեղյակ, դեռևս քաղաքական նախընտրական կամպանիան չի սկել, այդ շրջանում մենք մեր հանրությանը կներկայացնենք՝ ինչն է կատարվել, ինչը չի կատարվել, ինչն է, որ գրված չի եղել, բայց կատարվել է, կամ գրված է եղել, բայց չի կատարվել, և ինչ պետք է անել դեռևս»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Մելքումյանը վարման կարգով ասաց, որ վերջին օրերին այստեղ շատ է խոսվում նախընտրականի մասին: «Միքայել Մելքումյանն այն գործիչներից է, որ այս թեմայի շուրջ 10-20 անգամ խոսում է, իսկ կապված հանրային ընկալման հետ՝ եկեք մասնագիտական լսարան էլ հավաքենք, անկեղծ զրույց ունենանք, ու կտեսնեք, որ հանրային ընկալումը հեռու է բավարար լինելուց»,-նկատեց նա:

Շարմազանովը պատասխանեց, թե իշխանությունն էլ է  գտնում, որ բազում ոլորտներում կա փոփոխությունների կարիք. «Դրա համար նոր Կառավարությունը ներկայացրել է բարեփոխումների ծրագիրը, ես էլ եմ գտնում, որ կա անհրաժեշտություն ցանկացած հարցի շուրջ խոսել ոչ թե միայն դահլիճում, այլ հնարավորության ու հարթակ տալ կառավարության, քաղհասարակության ու պատգամավորներով քննարկենք հասարակության առջև եղած խնդիրները»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ