«Շեղվել ենք ուղիղ ճանապարհից»
Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է՝ մեր երկրում առկա նախընտրական տրամադրությունները շատ բան են փոխել:
«Ստեղծվել է մի խավ, որն անընդհատ վերաարտադրվում է, կարծես մարդկանց համար մասնագիտություն է դարձել պատգամավոր, նախարար լինելը: Նույնը վերարտադրելով երկրի վիճակը կլավանա՞: Նոր մարդիկ են պետք, ովքեր սայլը տեղից կշարժեն, զարգացվածության, իմացության ցենզ է մեզ պետք, «բիրդանավարի» տարբերակ է ստեղծվել: 131 պատգամավորը արդյոք շատ չի, որ լինի 61 կամ 31 ինչ կլինի: Կրճատումներ, բերափոխումներ են ուզում անել, գումարներ խնայել, թող այստեղ խնայեն»,-ասաց գրականագետը:
Վերջինս շեշտեց՝ մեր երկրի համար ներդրում, նվիրում ունեցող անձինք չեն գնահատվում ըստ արժանվույն:
«Ինչու պետք է ողջ կյանքը գիտությանը նվիրած մարդը այդքան ցածր գնահատվի: Շեղվել ենք ուղիղ ճանապարհից ու հայտնվել անդունդում: Առաջին հերթին պետք է աշխատացնել տնտեսությունը, որով արտագաղթը կկանխվի ու վստահության մթնոլորտ կստեղծվի», – ասաց գրականագետը:
Անդրադառնալով առաջիկայում կայանլիք ընտրություններին ու որպես դիտորդ մասնակցել ցանկացող սփյուռքահայ գործիչներին՝ Դավիթ Գասպարյանն ասաց, որ ողջունում է այդ քայլը և սիրով կմիանա նրանց: