25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն ազատ կարձակի Լապշինին որոշ հայտարարությունների դիմաց

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի դատվի, այլ որոշ հայտարարությունների դիմաց Ադրբեջանն ազատ կարձակի նրան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ «Սա մեզ բոլորիս հետևություններ անելու տեղիք է տալիս։ Մենք այսօր պետք է, որ միջազգային բազմակողմ ձևաչափերում կարողանանք համարժեք գործողություններ իրականացնել։ Իրավական առումով խնդիրը վերաբերում է Իսրայելի և Ռուսաստանի պետության քաղաքացուն, բայց բարոյական առումով մենք այս հարցում անելիք ունենք»,- նկատեց նա։

Պատգամավորը ողջունեց խորհրդարանականների կողմից խնդրին արձագանքելը և միակարծիք լինելը: «Բայց միայն հայտարարություններ անելը բավարար չէ, անհրաժեշտ է հստակ քայլեր անել։ Սա Բելառուսի կողմից միանձնյա կայացած որոշում է, և, չեմ կարծում, որ Բելառուսում բոլորն այդպես են մտածում։ Այս որոշումը բավականին դժվար հետևանքներ է ունենալու Բելառուսի միջազգային իմիջի վրա։ Ամեն դեպքում մենք մեր ջանքերը դնելու ենք, որպեսզի այսուհետ ոչ միայն լրագրողներ, քաղաքական գործիչներ, այլ տարբեր ոլորտներում հայտնի մարդիկ ավելի շատ այցելեն Ղարաբաղ։ Վստահ եղեք, որ Ադրբեջանը չի կարողանալու հասնել իր առջև դրված նպատակին»,- ընդգծեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Բելոռուսի Գերագույն դատարանը դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը: Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել էր բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում էր կայացրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ