20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այս խայտառակ քայլը և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի խաղաղության դեմ է. Շարմազանով (տեսանյութ)

Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին խայտառակ ու կեղտոտ գործարք է՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկու երկրների դեմ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայ բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Սա քայլ է, որն ուղղված է ՀԱՊԿ-ի երկու դաշնակիցներին էլ, այս գործարքը ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից չի բխում։ Ռուսաստանն էլ էր արձագանքել, որ դեմ է Լապշինի արտահանձնմանը։

Մենք մշտապես խոսել ենք, որ ԼՂ կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ տրամաբանությունից պիտի բխի, և երկու պետությունների միջև այս կեղտոտ գործարքը չի բխում տարածքային խաղաղության տրամաբանությունից», – ընդգծեց նա։

Է. Շարմազանովն ընդգծեց, որ ինքը որպես միջխորհրդարանական հանձնասժողովի համանախագահ ցանկություն չունի սեղանի շուրջ բանակցությունների նստել մի երկրի հետ, որի քայլը չի բխում բարեկամական սկզբունքներից։ «Կասկած չունեմ, որ հայկական կողմը, մեր պառլամենտական գործիչները կբարձրացնեն այս հարցը։ Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է։ ԱԳՆ խոսնակը ևս խիստ արձագանք է տվել», – նշեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ