25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաքվում սկսվում է «Լապշին-շոուն»

«Ադրբեջանական կայքերը լուսանկարներ են հրապարակել,թե ինչպես են հատուկ չվերթով Բելառուսից Բաքու տեղափոխված բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձեռնաշղթաներով և հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխում մեկուսարան…
Զարմանալ կարելի է ալիևյան տգետ կամակատարների վրա,որոնք Բաքվի օդանավակայանում կազմակերպել էին այս մասկի-շոուն…Այնպիսի տպավորություն էր,որ “հանցագործը” ոչ թե բլոգերր է,այլ Մեհրիբան կամ Լեյլա Ալիևային է բռնաբարել կամ էլ սերիական մարդասպան է...Բա՜ դրանց “սպեցնազիստների” դիմակները…Ուղղակի ծիծաղելի է…Այս տրագիկոմեդիայի միակ նպատակը լրագրողներին և այլնին վախեցնել է,որ այսուհետ վերջիններս չհամարձակվեն մեկնել Արցախ…Իմ կարծիքով Իլհամ Ալիևի այս վարունգը թարս է աճելու և մեծ ցավ է պատճառելու վերջինիս…Հուսով եմ,որ ի պաշտպանություն Լապշինի բազմաթիվ ԶԼՄ-ները միավորող միջազգաին կազմակերպությունների և իրավապաշտպան կենտրոնների ներկայացուցիչներ կժամանեն Արցախ՝դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Եվրոպայի և Ապշերոնի բռնապետներ՝Լուկաշենկոյին և Ալիևին համապատասխանաբար…
Հայաստանի իշխանությունները ևս պետք է արձագանքեն Բելառուսի բռնապետ Ա.Լուկաշենկոյի այս քայլին…Շատ լավ կլինի,եթե ՀՀ-ն հետ կանչի իր դեսպանին Բելառուսից…Այսուհետ ՀՀ ներկայացուցիչները պետք է միավորվեն բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչներին ,որոնք մշտապես քննադատում են Բելառուսի բռնապետի քաղաքկանությունը…ՀՀ-ի պատասխանը Լուկաշենկոյին անհրաժեշտ է այնքանով,որ այդ երկրի նախագահ կոչվածը հասկանում է միայն ուժի “լեզուն”…Եթե դրա նման լկտիներին չես պատասխանում,ապա դա դիտտվում է որպես թուլություն…
Լապշինի հանձնելը Բաքվին նաև Լուկաշենկոյի ապտակն էր Մոսկվային,որի հետ հարաբերությունները վերջին օրերին կտրուկ վատթարացել են…
Հ.Գ.Բելառուսը խայտառակվեց…Լուկաշենկոն ապացուցեց,որ իր կառավարման համակարգը ֆաշիստական է,քանի որ Ադրբեջանի հայցը ձերբակալել Լապշինին տարրականորեն անտեսվել էր 13 երկների կողմից,ուր այս ընթացքում այցելել էր Լապշինը…Ու միայն,ինչպես Բելառուսին են բնութագրում՝”Եվրոպայի վերջին բռնապետությունը” կատարեց Բաքվի սուլթանի պատվերը…Այդ քայլին ընդունակ էր միայն Լուկաշենկոյի նման վախկոտ արարածը…
Հետաքրքիր է,ի՞սկ կհամարձակվի Բատկա կոչվածը ձերբակալել և Ալիևին սկուտեղի վրա մատուցել աշխարհահռչակ շատ քաղաքական ու մշակութային գործիչների, գիտնականների ու մարզիկների ովքեր առանց Բաքվի թույլտվության այցելել և դեռ ԱՅՑԵԼԵԼՈՒ են Արցախ՝անտեսելով Ալիևի սպառնալիքները…»:

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան  գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ