07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօրվանից հեռու մնա ամեն չարիքից ու մեղքից

Աստված մեզանից այլ բան չի ուզում, բայց միայն բարի ընտրություն։ Մի ասա՝ «Ինչպե՞ս պիտի սրբվեն իմ մեղքերը»։ Ես քեզ պատասխանում եմ․ ԿԱՄՔՈՎ ԵՎ ՀԱՎԱՏՈՎ: Սրանից արագ էլ ի՞նչ բան։ Բայց եթե քո շրթներն ասում են՝ կամենալ, իսկ սիրտը չի կամենում, վճռողը սրտի գիտակ է։ Այսօրվանից հեռու մնա ամեն չարիքից ու մեղքից։ Քո լեզուն չարտաբերի անազնիվ խոսքեր։ Քո նայվածքը մեղսագործ չդառնա և չտարվի անպիտան պատկերներով։ ․․․

Թող քեզ պատվեր լինի նաև հետևյալը։ Այստեղ ասվածները լավ սովորիր և պահիր մշտապես։ Չկարծես, թե այստեղ ասվածները սովորական զրույցներ են։ Դրանք ևս բարի են ու հավաստի։ Բայց եթե այսօր անտարբեր լինենք դրանց նկատմամբ, կարող ենք վաղը սովորել։ Իսկ եթե վերածնման մկրտության մասին այստեղ շարունակաբար լսվող դասերը այսօր անտարբերության մատնես, ապա ե՞րբ դրանք պիտի կարողանաս սովորել։ Ենթադրենք, թե ծառատունկի հարմար ժամանակն է։ Եթե չփորենք ու փոս չբացենք, էլ ուրիշ ի՞նչ կկարողանանք հաջողությամբ տնկել արդեն մեկ անգամ վատ տնկածը։

Ուսուցումը համեմատենք շենքի հետ։ Եթե չփորենք և հիմքեր չդնենք, եթե շենքի մասերը կապերով իրար չամրացնենք, որպեսզի դժվար պահին այն փուլ չգա, բացարձակապես ոչ մեկ օգուտ չենք ունենա, այլ պետք է հետևողականորեն քարը միացնել քարին և անկյունը կապել անկյունին, ապա ավելորդ մասերը հեռացնելով բարձրացնենք կատարյալ մի շենք։ Այդպես այժմ քեզ մատուցում ենք գիտելիքները որպես քար։ Դու պետք է լսես կենդանի Աստծու մասին, պետք է լսես դատաստանի, Քրիստոսի, Հարության մասին և շատ ուրիշ բաներ, որոնց մասին կասվի հետագայում։

Այն, ինչ այժմ լսում ես հատվածաբար, այնժամ քեզ կմատուցեն կապակցված և հերթով։ Բայց եթե դու, այդ բոլորը չհամակցես և չհիշես թե առաջինները և թե վերջինները, ապա կառուցողը կկառուցի, իսկ դու կունենաս վատ հիմքերով խարխուլ տուն։

Սուրբ Կյուրեղ Կեսարացի Հայրապետ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ