18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչպես է քաղաքաշինության նախարարությունը գումարներ տնտեսել

 ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հաջողվել է պետական բյուջեից հատկացված 6.5 միլիարդ դրամից 1 միլիարդ դրամ խնայել: Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսում ասաց Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:

Հարցին, թե սա նշանակում է, որ իրենց նախարարությունում հաջողվել է խուսափել ՛՛ատկատներից՛՛, նա պատասխանեց.

՛՛Պետական բյուջեի միջոցներից  հատկացված գումարներից շինարարական աշխատանքերի ընթացքում տնտեսվել է 15%, որն առաջին հերթին խոսում է ատկատների դեմ պայքարի մասին, իսկ առհասարակ սա շատ խորքային խնդիր է՛՛:

Նա նշեց, որ այդ տնտեսումները հաջողվել է իրականացնել նախարարության կազմակերպչական աշխատանքների շնորհիվ:  

Հարցին, թե հայտնաբերված չարաշահումների դեպքում այդ գործերն իրականացվել են դատախազություն, Թադևոսյանը պատասխանեց, որ ոչ թե չարաշահումներ են հայտնաբերվել, այլ կազմակերպություննեը թերացել են իրենց աշխատանքներում և այս դեպքում նրանց հանձնարարվել է կատարել  լրացուցիչ աշխատանքներ: Սակայն նախարարն ընդգծեց, որ նախորդ տարի երեք-չորս կազմակերպությունների գործեր ուղարկվել են դատախազություն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ