12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Փողային պատերազմներ. 168 Ժամ

Այս օրերին քաղւսքւսցիների խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն սաաջիկա խորհրդարանական ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափն է, որի մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Խոսում են մեկ ձայնի համար 10 հազարից մինչև 40-50 հազար դրամ ընտրակաշառքի հնարավորության մասին։ Թե որքան կկազմի ընտրակաշառքի միջինացված ցուցանիշը, բնականաբար, որևէ մեկը չգիտի։ Դա, մեծ հաշվով, անգամ կարևոր էլ չէ։ Կարևորն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում ընտրություններում որոշիչ հիմնական գործոնն այս անգամ աշխատելու է կատարելապես, որովհետև ընտրություններն անցկացվելու են «շատ փողի» սկզբունքով։

Պատահական չէ, որ ռեյտինգային ընտրակարգով ւսռաջադրվողների թվում լինելու են բազմաթիվ այնպիսի թեկնածուներ, որոնք նախիկինում անգամ պատգամավոր դառնալու մասին չէին երազի։ Հիմա իշխանությունը սեփական և հարակից ցուցակներում ընդգրկվելու դիմաց լայն հնարավորություններ է բացել, եթե առաջադրվողները պատրաստ են փող ծախսել։ Իսկ Հայաստանում ստվերային փողի պակաս կարծես չկա, և բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ իշխանության թողտվությսւմբ փող են աշխատել, այս ընտրություններում վերադարձնելու են իրենց պարտքը։ Հնարավոր է՝ անգամ դառնան պատգամավոր։ Իսկ ընտրությունները վերածվելու են փողային պատերազմների։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ