25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միայն ցուցակների հրապարակումը բավարար չէ. ԱՄՆ դեսպան

«2015թ. դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի հետ կապված ԱՄՆ դեսպանատունը մտահոգ էր ընտրակեղծքիների մասին անկախ դիտորդների, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության արժանահավատ հաղորդումներով: Հանրաքվեից կարճ ժամանակ անց մենք հանդես եկանք հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը թափանիկ քննություն ապահովել բոլոր այն  գործերով, որտեղ առկա են կեղծումների մասին արժանահավատ ապացույցներ, և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին»,-այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

« Հանրաքվեից հետո դեսպանատունը հրապարակային հայտարարություն արեց և հստակ նշեց, որ հրապարակային տեղեկություններում ներկայացված տվյալները կօգտագործի, որպեսզի ընտրախախտումներ թույլ տված կամ ընտրություններին միջամտած անձինք հնարավորություն չունենան մասնակցել դեսպանատան ծրագրերին կամ միջոցառումներին: Թեպետ անձնական տվյալների գաղտնիության նկատառումները  թույլ չեն տալիս տեղեկություններ տրամադրել այն անձանց մասին, ովքեր այս որոշման հետևանքներն են կրում, բայց կարող եմ վստահեցնել, որ մենք այդ որոշմանը հետամուտ ենք եղել»,-հավելեց դեսպանը:

Նա ասաց, որ սահմանադրական հանրաքվեից հետո ողջունել է ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու նախագահ սարգսյանի հրապարակային հանձնառությունը:  Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը Ռ. Միլզը ողջունելի համարեց:

Սակայն, ըստ դեսպանի, միայն սա բավարար չէ, որ ընտրությունները իդեալական կերպով անցկացվեն, լինեն միանշանակ բաց ու թափանցիկ, դրա համար անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք:  Դեսպանի պնդմամբ՝ կառավարությունը պիտի ձևավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն ազատ են, անկախ ու առանց սահմանափակումների:

Դեսպան Միլզն անդրադարձավ նաև Էրեբունու դեպքերին:  «Մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները»:

Ըստ նրա՝ մտահոգիչ է այն, որ նախնական կալանքն էր օգտագործվում կառավարության կողմից, իսկ դա ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ զարգացած երկրներում կիրառվում է որպես ծայրահեղ միջոց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ