25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Միավորվեք, բոյկոտը դադարեցրեք»

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը կոչ է անում ավագանու ընդդիմադիր խմբակցություններին միավորվել ու դադարեցնել բոյկոտըլ: «Սխալ են անում, աշխարհում ամենամեծ հաջողություններին մարդը հասնում է, երբ միաբանություն է լինում: Չի կարելի անձնական շահերի համար ընդհանուր գործը բոյկոտի ենթարկել: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր հարգում են հանրային շահը, համայնքի շահը, ժողովրդի շահը, բայց այսօրվա նրանց բոյկոտելը ժողովրդի, երկրի ու առաջին հերթին Վանաձորի շահից չի բխում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա` եթե բոյկոտողների խնդիրը լավ քաղաք ունենալն է, բարեկարգ, բարետես քաղաք ունենալն է, ում ձեռքից ինչ գալիս է, պիտի անի. «Եվ վաղը կտեսնենք, որ լավ համայնք ունենք: Եթե որևէ մեկը քաղաքապետ չի կարողացել ընտրվել, և դա քաղաքական ուժերին բոյկոտի ենթարկելու առիթ է տալիս, դա իմ կողմից շատ անընդունելի բան է»,-նկատեց նա: Դիտարկմանը, թե ամեն դեպքում ընդդիմադիրներն ասում են, որ Մամիկոն Ասլանյանն ընտրված քաղաքապետ չէ, ու իրենք միասին ավելի շատ ձայն ունեն, քան ՀՀԿ-ը կոալիցիոն ՀՅԴ-ի հետ, և հարցին, թե կարող է գա այնպիսի մի պահ, որ, ի վերջո, ներկայիս քաղաքապետը հրաժարական տա, Մ. Դարբինյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ պիտի հրաժարական տա: Ինքը 15 հազար ձայն է հավաքել, մյուսներն` ավելի քիչ: Ինչո՞ւ պիտի ինքը հրաժարական տա, թող նրանք հասկանան, որ ավելի թույլ են եղել և միանան Մամիկոն Ասլանյանին, իրենք էլ իրենց պահանջները, խնդիրները, անելու գործերն առաջարկեն, միասին սկսեն նորմալ քաղաքականություն տանել»:

Նախկին քաղաքապետը շեշտեց, որ ով քաղաքի համար մի լավ գործ է կատարում, այն շենացնում է, իր աչքի լույսն է, իսկ նա, ով ուզում է իր անձնական շահը համայնքի շահից վեր գնահատել ու անընդհատ կոնֆլիկտներ ստեղծել, նա էլ իր աչքի լույսը չի կարող լինել: Հիշեցնենք, որ ավագանու 3` «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտում են նիստերն ու դիմել էին Կառավարությանը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի լիազորությունները շուտափույթ դադարեցնելու համար, սակայն մերժում էին ստացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ