14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Կոտայքի մարզպետարանից պարզաբանում են

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնի դարձավ երեկ: Նշենք, որ մամուլը դեռ օրեր առաջ էր գրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պաշտոնը լքելու է նաև մարզպետը:

Ըստ ամենայնի՝ նոր մարզպետ կնշանակվի Արամայիս Գրիգորյանը, ով նախկինում ևս այս պաշտոնն զբաղեցրել է 2013-2014 թվականներին:

Լուրեր են շրջանառվում, որ շուտով հրաժարականի դիմում է ներկայացնելու նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Henaran.am-ին, սակայն, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ մարզպետը հաճախում է աշխատանքի, և հրաժարականի դիմում ներկայացված չէ:

Առաջիկայում, հնարավոր է, որ պաշտոնից հեռանա նաև Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ