«Նախագահն ուղղակի արձագանքեց» (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո բազմաթիվ հարցադրումներ եղան, դուք քաջատեղյակ եք այդ հարցադրումներին, և նախագահն ուղղակի արձագանքեց այդ հարցադրումներին մեկ նախադասությամբ` ասելով, որ չի ողջունում Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` ի պատասխան հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը կողմ չլինելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն` ինչ քայլերի է գնալու:
Ներկայացնելով իր անձնական տեսակետը` պատգամավորն ընդգծեց, որ Ծառուկյանի որոշելիքն է ` վերադառնում է ակտիվ քաղաքականություն, չի վերադառնում:
Դիտարկմանը, թե նախկինում ինչու այդպես չէր, պատգամավորն արձագանքեց. «Նախկինում էլ իր որոշումն է եղել, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ես նույն կերպ եմ վերաբերում»:
Henaran.am-ի հարցին, թե ՀՀԿ-ում իսկապես անհանգստացած չեն, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է իրենց ձայներից վերցնել, Ա. Դավթյանը պատասխանեց. «Ես իմ անունից կպատասխանեմ. շատ հանգիստ եմ վերաբերում Գագիկ Ծառուկյանի վերադառնալուն »: