26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունեն հայ քաղաքագետն ու haqqin.az-ը

«Ալիևյան ամենահայտնի կայքերից մեկը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է ինձ՝ավելի ճիշտ թարգմանում է իմ facebook-յան գրառումներն ու հարցազրույցները հայաստանյան ԶԼՄ-ներին և մատուցում սեփական ընթերցողին….Այս տարին դեռ նոր է սկսվել,սակայն ալիևյան հակահայկական քարոզչությամբ հայտնի սույն կայքն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում ինձ…Վերջինն այսօր էր և վերաբերվում էր Կիևի հակահայկական քաղաքականությանը,որից օգտվում են մեր արևելյան հարևանները…Սակայն ազերիները լինելով հայտնի կեղծարար իմ գրառումները մատուցում են այնպես,ինչպես իրենց է պետք…Օրինակ՝այդ գրառման մեջ “քարվաճառյան մարդասպաններին” ներկայացնող մասը ամբողջությամբ հանված էր,քանի որ դա Բաքվին ձեռնտու չէր.կբացահայտվեր ազերիների հերթական սուտը,որ 2014 թ-ի հուլիսին Գուլիև-Ասկերով-Հասանով եռյակը, որը “ժամանել” էր Քարվաճառ “ծնողների գերեզմաններին” այցելության,ընթացքում էլ երկու մարդու էր սպանել…Ադրբեջանական կայքերը բացարձակ չեն սիրում անդրադառնալ մարդասպանների այդ քաջագործությանը…Չեն թարգմանել դրանց և Ռամիլ Սաֆարովի միջև իմ արած համեմատությունը…Միտումնավոր Արցախը անվանում են Ղարաբաղ…Սակայն պետք է նշեմ,որ գրառումներս թարգմանող թուրք Մարտիրոսօղլուն և Ջաղինլին այնքան անգրագետ են,որ “ԱԳՆ”-ն թարգմանել են ռուսերեն “СНБ”`Совет Национальной Безопасности՝Ազգային Անվտանգության Խորհուրդ,որի ղեկավարն է պարզվում է Էդուարդ Նալբանդյանը…

Ազերիների համար տեղեկատվական պատերազմում ամեն ինչ թույլատրելի է…Նույնիսկ հեղինակների մտքերի փոփոխումը և կարծիքի “այլասերումը”…Դրականն այն է,որ շատ դեպքերում թուրքը բացահայտում է սեփական անգրագիտությունը…
Հ.Գ.Հիմա արդեն հասկանում եմ,թե ինչպես եկվոր թուրքը իրեն համար պատմություն է հորինում,մշակույթ և խոհանոց “ստեղծում”…»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ