08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք առաջարկներ չենք սպասում ընդդիմությունից. Վ. Բաբայան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռոֆերմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը դրական է գնահատում, որ քաղաքական ուժերն ու գործիչներն ընտրություններին դաշինքներով են գնում: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ընտրությունների գլխավոր հարցն այն է, թե ժողովուրդը որ քաղաքական ուժի հետ կկապի իր ապագան:

«Ցանկացած խորհրդարանականի համար երկրորդական հարց է խորհրդարանում հայտնվել-չհայտնվելը, կարևորը, որ խորհրդրանն արտացոլի այն պատկերը, որը կա` ըստ հասարակության քվեարկության: Իսկ կլինեմ, թե ոչ, առաջին հերթին քաղաքական դաշտի գործընթացներն ու իրադարփություններն են, որ որոշելու են, ինչպես նաև ժողովրդի ընտրությունը, բայց մենք աշնանը դեռ հայտարարել ենք, որ մեզ համար բավական դժվար կլինի մասնակցել առանձին, իսկ ում հետ ու ինչ ճանապարհով, կխոսենք առաջիկայում: Դեռ պաշտոնական «Ռեֆորմիստների» կուսկացությունն առաջարկ չունի որևէ կուսակցության կամ դաշինքի հետ մասնակցելու»,-ասաց նա:

Վահան Բաբայանը հստակեցրեց, որ իրենց կուսակցության անդրանիկ համագումարի ժամանակ էլ ասել են, որ սատարելու են հանրապետության նախագահի մոտեցումներին:

«Մենք առաջարկներ չենք սպասում ընդդիմությունից, երբ կլինեն առաջարկներ, կքննարկենք»,-շեշտեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ