26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բախումներ կլինեն. քաղաքագետ

‹‹: Այս  Սահմանադրությունը, որ ընդունվեց,  բազմաթիվ ճգնաժամեր է ծնելու››, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով նախընտրական հնարավոր զարգացումները` տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

‹‹ՀՀ-ում չկան կուսակցություններ, կան միայն խմբավորումներ, որոնք ինչ-ինչ շահեր են սպասարկում: Կան, իհարկե, այնպիսիք, որոնց նպատակները գուցե ազնիվ են: Մի մարդը, որ դեռ մի ամիս էր մտել այդ կուսակցություն, դառնում է կուսակցության փոխնախագահ (նկատի ունի վարչապետ Կարեն Կարապետյանին-հեղ.), այդ փաստի մասին ի՞նչ ասել:

Հիմա նոր օրենքը ստիպում է ամեն բակային հեղինակության  ընտրապայքարի դուրս գալ, և բախումներ կարող են լինել:  Ամեն մեկը ինչ-որ ուժի համար կաշխատի: Կարդացե՛ք Խորենացու պատմությունները. հիմա մեր վիճակն այնպիսին է, ինչպես 5-րդ դարում. ամեն իշխանիկ դուրս է գալու իր հարևանի  դեմ››, – նշեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ