20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հավաքիր շաղ տված բառերդ

Մի անգամ մի մարդ բողոքեց իմաստունին. «Բոլորն ասում են, թե ես չեմ կարողանում լեզուս պահել ատամներիս ետևում, նույնիսկ անվանում են ինձ բանսարկու: Ճիշտ ասաց՝ ես շատ եմ չարախոսել իմ կյանքում: Հիմա ես ինչպե՞ս ուղղեմ բոլոր անմիտ բառերը»:

Իմաստունն ասաց. «Վերցրու փետուրներ, բարձրացիր ամենաբարձ տանիքի վրա և քամուն տուր այդ փետուրները: Դրանից հետո վերադարձիր ինձ մոտ, ես կսպասեմ քեզ»: Այդ մարդն ակնթարթորեն արեց այն ամենը, ինչ պատվիրել էր ծերունին:

Հետո ինքնագոհ վերադառնալով՝ հարցրեց. «Հիմա ի՞նչ, ես ամեն բան ուղղեցի՞»: «Ո՛չ,-պատասխանեց իմաստունը,- դա միայն խնդրի մի մասն էր: Իսկ հիմա գնա՛ և մեկ առ մեկ հավաքի՛ր բոլոր փետուրները»: Մարդը զարմացած նայեց ծերունուն և հասկացավ, որ նա իրեն մի լավ դաս տվեց ապագայի համար:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ