29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ովքեր խաբում են ժողովրդին, հետո արժանանում են միայն նրա ատելությանը»

«Ես կարծում եմ՝  Ծառուկյանի՝ ընտրություններին մասնակցելը կհանգեցնի նրան, որ ուժեղ  մրցակցություն լինի: Կարծում եմ՝ ըստ Սերժ Սարգսյանի՝ լավ կլիներ, որ  ինքն ու Ծառուկյանը նույն թիմում լինեին: Բայց, չի բացառվում, որ ինչպես նախկինում է եղել բազմիցս,  սկզբում առանձին մասնակցեն, իսկ հետո ներսում միանան, դաշինք կազմեն:  Այդպիսի բաներ հաճախ են եղել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց   «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով  նախագահ Սարգսյանի՝ երեկ ՝ՀՀԿ խորհրդի  ընթացքում հնչեցրած ելույթին, որում վերջինս նշել է՝   չի ողջունում  Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալու որոշումը:

«Բայց նրանք, ովքեր խաբում են ժողովրդին, հետո արժանանում են միայն նրա ատելությանը:  Այնպես որ,  ինքը՝ Ծառուկյանը  կորոշի՝ ինչ ճանաարհով ընթանալ: Ես հույս ունեմ, որ եթե Ծառուկյանին հաջողվի լայն կոալիցիա ստեղծել, ու գուցե  նա ինչ-որ բան անի հանուն ժողովրդի: Ժասմանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա», – նշեց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ