14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ չեմ գտել որևէ քաղաքական դրդապատճառ»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերիս հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց՝  ընթերցել է  Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու մասին հայտարարությունը,  սակայն չի հասկացել, թե ինչ քաղաքական դրդապատճառով է Հովիկ Աբրահամյանը որոշել լքել կուսակցությունը։

«Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել դուրս գալ ՀՀԿ-ից, բայց նրա ֆեյսբուքյան գրառման մեջ չեմ գտել որևէ քաղաքական դրդապատճառ։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, անկախ անձից, ինքն է որոշում կայացնում։ Մենք հարգում ենք նրա որոշումը։ Եթե հարցնեք.  Հանրապետականը դրանից թուլացա՞վ՝ իհարկե ոչ, ավելի՞ միասնական ու վճռական է՝  կարծում եմ՝ այո», – նշեց Է. Շարմազանովը լրագրողների հետ զրույցում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ