26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի քանի դիտարկում

Բրյուսելում մասնակցել եմ ԵԺԿ Քաղաքական համաժողովի այս տարվա անդրանիկ նիստին: Ուզում եմ ձեզ հետ կիսվել եվրոպական քաղաքական անցուդարձի մասին մի շարք դիտարկումներով:

1. ԵԺԿ փոխնախագահ Անտոնիո Տայանին Եվրախորհրդարանի խոսնակ ընտրվեց, այսպիսով՝ ԵԺԿ-ն ստանձնեց հիմնական քաղաքական պատասխանատվությունը ԵՄ-ում՝ ղեկավարելով Եվրոպական խորհուրդը (Դոնալդ Թուսկ), Եվրահանձնաժողովը (Ժան Կլոդ Յունկեր) և Եվրոպական խորհրդարանը:

2. Եվրոպական քաղաքականությունը թևակոխում է բազմաթիվ անորոշությունների փուլ: Հատկապես ԱՄՆ նոր վարչակազմի պարագայում:

3. Եվրոպական վերնախավում դեռ ուժեղ են հակառուսական տրամադրությունները, սակայն այս հարցում նույնպես որոշակի տեղաշարժեր կարելի է կանխատեսել:

4. Այս տարի եվրոպական քաղաքական դաշտի ապագան մեծապես կախված է լինելու երկու առաջատար պետություններում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում սպասվելիք ընտրությունների արդյունքից:

5. Եվրոպական ոչ ավանդական քաղաքական ուժերը՝ ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը, շարունակում են քաղաքական կշիռ ունենալ, հատկապես միգրանտների և սոցիալ-տնտեսական առկա խնդիրների ֆոնին:

6. Արևելյան գործընկերության ասոցիացված երկրներում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ: Ուկրաինական ճգնաժամը, մոլդովական ընտրություններին սոցիալիստների հաղթանակը և սպառնացող արտահերթ ընտրությունները, Վրաստանում Սահակաշվիլիի կուսակցության տրոհումը դժվարեցնում են եվրոպական քաղաքական վեկտորի լիարժեք իրագործումը այդ երկրներում:

7. Թուրքական ներկայիս ղեկավարության կողմից տարվող տարածաշրջանային և ներքին քաղաքականությունները անհանգստություն են պատճառում ԵՄ-ին, սակայն եվրոպական լիարժեք արձագանքի փաթեթը դեռ մշակված չէ:

7. Հայաստանը այս համատեքստում մնում է ռեգիոնի ամենականխատեսելի և հուսալի գործընկերներից մեկը: Մեզանից ակնկալվում է որակյալ, ժողովրդավարական և ազատ ընտրությունների անցկացում:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ