07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ես ոչ մեկից նեղացած չեմ. Վարդան Ղուկասյան

«Ես ոչ մեկից նեղացած չեմ, որևէ մեկի հետ խնդիր չունեմ, ուղղակի չեմ շփվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ից ու ԵԿՄ-ից նեղացած լինելու պատճառով շուտով լքելու է 2 կառույցներն էլ:

Նա ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրերը, թե լքելու է հարազատ կուսակցությունը, միայն նշեց, թե հիասթափված է: Պետք չէ խառնվել, անհանգստանալ, որ պետք լինի, նման որոշում լինի, կտեղեկացնենք»,-նկատեց նա:

Վարդան Ղուկասյանը նաև դեռևս որոշում չունի, թե արդյոք մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Ըստ նրա` երկրի ներքաղաքական դաշտը շատ կեղտոտ է ու շատ վատը. «Հայ ժողովուրդն ավելի լավին է արժանի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ