04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՍԱՍ-ի Արտակի ուղղությամբ «կրակոցները« կշարունակվեն. Հրապարակ

ՊԵԿ-ի ստուգողական կրակոցը ՍԱՍ-ի Արտակի խանութների ուղղությամբ, ըստ «պատկան» աղբյուրի, վերջինը չի լինելու. առաջիկայում ևս կլինեն կրակոցներ. «Մենք բոլորին զգուշացնում ենք` կարգի բերել իրենց բիզնեսը, վճարել հարկերը, իրենք իներցիայով շարունակում են նախկին ոճը»: Նույն «կոնտեքստո՞ւմ» է նաև Արարատյան դաշտի հորերի և ջրօգտագործողների նկատմամբ կառավարության օրերս դրսևորած ուշադրությունը, չկա՞ քաղաքական բաղկացուցիչ դրանում:

Ի դեպ, այդ հորերի նկատմամբ ուշադրությունն առաջացավ դեռ Տիգրան Սարգսյանի օրոք: Իսկ ձկնաբուծարանները կապվում են Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի անունների հետ: Հիմա դա Կարեն Կարապետյանի պատասխա՞նն էր «Չեմբեռլենին», հարցրել է «Հրապարակը» իր աղբյուրին։ «Ոչ, մենք մեր գործն ենք անում, եթե նման տրամաբանությամբ առաջնորդվենք, ոչինչ չպետք է անենք»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ