Որ ուժերը կլինեն խորհրդարանում` ըստ Մարկարովի
«Կուսակցությունը միայն 1-2 ղեկավարները չեն, կուսակցությունը սովորաբար կառույցն է, որ գործում է պետության տարածքում, որն ունի իր ներուժը և՛ մարդկային, և՛ ֆինանսական: Մենք դա առայժմ չենք տեսնում, այսինքն ունենալ հայտնի անունը, րեք տեսել չէ՞ առայժմ, որ որևէ հայտնի դերասան, ռեժիսոր առաջադրվի ընտրություններին: Նրանք էլ են հայտնի: Մյուս կողմից մենք ունենա հայտնի կուսակցություններ, որ առկա են այս դաշինքում, բայց այս կուսակցությունների ներուժը ևս չի թողել լուրջ հետք Հայաստանի քաղաքական դաշտում, որ դա դիտարկվի որպես պոտենցիալ կոալիցիա»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` խոսելով Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում», Արամ Սարգսյանի ՀԴԿ և Վիկտոր Դալլաքայանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների դաշինքի մասին, որին ամենայն հավանականությամբ կմիանա նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է «Դաշնակցությանն», ապա քաղաքագետը շեշտեց, որ այս ուժը միշտ է ունեցել իր կորիզային ընտրազանգվածը, որին եթե գումարվի հաջողակ ընտրարշավ, ապա բավարարի կլինի անցողիկ շեմի համար:
«Ժառանգության» վերաբերյալ Ալ. Մարկարովը նշեց, որ այդ ուժը պետք է գտնի այն քաղաքական դաշնակցին, ում հետ կարող է միավորվել` հաշվի առնելով գաղափարական հենքը: Այդպիսի ուժ կարող է լինել «Ելքը»: Այդ դեպքում նրանց քաղաքական կյանքի երկարատևության հնարավորությունն ավելի բարձր կլինի:
«Հայկական վերածննդի» վերաբերյալ էլ բանախոսը գտնում է, որ կախված ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի ցուցանիշից` կոալիցիա կարող է կազմվել նրանց միջև: