06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի վերադարձը փոխեց ԲՀԿ-ի ներուժն ու դերակատարումը. քաղաքագետ (տեսանյութ)

«Դա տրամաբանական շարունակությունն է այն փոփոխությունների, որ տեղի ունեցան քաղաքական դաշտում: Այսինքն տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, հանրապետությունն անցում է կատարում դեպի խորհրդարանական համակարգ, այդ ժամանակ տարբեր կուսակցությունների մոտ ի հայտ է գալիս ցանկություն միայնակ հանդես գալ կամ միավորվել` հաշվի առնելով իրենց կոալիցիոն պոտենցիալն ու ստեղծել դաշինքներ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` խոսելով ներկայումս քաղաքական դաշտում ձևավորվող դաշինքներից:

Ըստ նրա այդ դաշինքների երկարատևությունը կամ կարճ կյանքը կախված է նրանից, թե ինչ սկզբունքով են ձևավորվում, այսինքն գաղափարական հենքի վրա, թե քանակական: Նրա խոսքով` ընդդիմադիր դաշտում կան քաղաքական ուժեր, որ իսկապես հաղթելու կամ բավական ձայներ ստանալու ներուժ ունեն, կան նաև այլ ուժեր, որոնք ավելի շատ աղմուկ են ստեղծում իրենց շուրջ, քան թե ունեն այդ հնարավորությունը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին լիդեր Գագիկ Ծառուկյանի վերադարձին, ապա Ալ. Մարկարովը գտնում է, որ դա փոխեց այն ներուժը, որն ունի ԲՀԿ-ը և այն դերակատարությունը, որ կարող է ունենալ` ի շնորհիվ և՛ անձնական ռեսուրսների, և՛ կազմակերպչական ռեսուրսների, որ ունի տվյալ քաղաքական դերակատարը: ««Բարգավաճ Հայաստանը» Գագիկ Ծառուկյանի հետ ու առանց նրա, 2 քաղաքական տարբեր կշիռ ունեցող քաղաքական ուժ է: Այսօր դաշինքը գնում է որոշակի  ռեբրենդինգի, երբ կա անունը, և դրա շուրջ արդեն ձևավորվելու է միավորումը»:

Քաղաքագետն ասաց, որ ԲՀԿ-ը հնարավորություն ունի ստանալ առկա բողոքական ընտրազանգվածի ձայները: Դա, ըստ նրա, կախված է նաև նրանից, թե ովքեր են լինելու Գ. Ծառուկյանի դաշինքում: «Միգուցե, նրանք կներառեն որոշ ընդդիմադիր ուժերի, գործիչների, ովքեր, իհարկե, հասկանում են, որ առանձին չեն կարող մուտք ունենալ հաջորդ գումարման Ազգային ժողով: Այստեղ ի հայտ է գալու տվյալ խնդիրը, որը միշտ կա հայկական իրականության մեջ, թե արդյոք այս դաշինքը ծրագրային է, թե ոչ»,-ընդգծեց բանախոսը:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ