22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ում կմիանա Լյուդմիլա Սարգսյանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, դեռ պարզ չէ, թե որ դաշինքի ցուցակով է մասնակցելու ընտրություններին: Henaran.am-ի թղթակցին նա ասաց, որ դեռևս հստակ չէ, բայց ամենայն հավանականությամբ կհամագործակցի «Ծառուկյան» դաշինքի հետ:

Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ այլընտրանք  է լինելու իշխանությանը: «Մրցակցությունը շատ մեծ է, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, եթե չմիավորվեն, ավելի շատ իրար են հարվածելու, քան՝ իշխանությանը, իսկ դա իշխանության նպատակն է»,-նկատեց նա:

Նա հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը նախ եւ առաջ վնաս է իշխանությանը, որովհետեւ կարող է իրական այլընտրանք դառնալ: Իսկ ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր պատրաստ է տեսնել ռեալ  այլընտրանք ՀՀԿ-ին»,- այս կարծիքին է տիկին Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ