ԵԽԽՎ-ում, կրքերը եռում են. Սամվել Ֆարմանյան
ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խումբն այսօր՝ հունվարի 23-ին քննարկում է իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նա մասնավորապես նշել է. «1 ժամ 45 րոպե… ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին։
Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուզող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում»: