19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ծեծը երբեք չի կարող դաստիարակության հենք լինել»

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համանքի «Ռոսաննա Մալճյան» մանկապարտեզի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ Ամալյա Զոհրաբյանը պատմում է՝ ընդամենը 23 տարեկան էր, սովորում էր մագիստրատուևայի վերջին կուրսում, երբ աշխատանքի անցավ։ Միանգամից սիրեց իր աշխատանքը ու հատկապես փոքրիկներին։

«Ես մեծացել եմ մանկավարժների ընտանիքում․ տատիկս, պապիկս, հորաքույրս մանկավարժ էին,  ու կարծում եմ նրանցից է եկել սերը դեպի այս մասնագիտությունը», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Ամալյան։

Ըստ նրա՝  յուրաքանչյուր աշխատանք իր բարդություններն ունի, պարզապես  անհրաժեշտ է  սիրով մոտենալ աշխատանքին․ այդ դեպում, միանշանակ, հաղթահարելի կլինեն բոլոր դժվարությունները։

16176672_1802570589983453_471228608_n
«Երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու,  բայց նաև հետաքրքիր աշխատանք է: Կարծում եմ՝ գիտելքիներց բացի՝ նաև մի փոքր հմտություն պետք է ունենալ, կարողանալ շուտ կողմնորոշվել,արագ որոշումներ կայացնել ՝  հօգուտ երեխայի:
Երբեմն երեխաները դառնում են չափից դուրս չարաճճի, բայց հենց այդ պատճառով էլ նրանց անվանում ենք երեխաներ: Ծեծը երբեք ու երբեք դաստիարակության հենք չի կարող լինել,երախան պետք է դաստիարակի մեջ տեսնի ջերմություն,վստահություն,սեր, բայց որ երբեք վախ: Իսկ երեխաները զգայուն են և շատ շուտ զգում են այն մարդկանց, ովքեր սիրով են մոտենում իրենց», – նշեց Ամալյան։
16128502_1802566939983818_899574998_n
Վերջինս շեշտեց՝  այժմ շատ ծրագրեր ու ձեռնարկներ կան ուղղված երեխաների դաստիարակությունը, մոտեցմանը․ ստացվում է՝ երեխան որքան էլ կամակոր կամ չարաճճի լինի, դաստիարակը միշտ կարող է նրան որևէ միջոցով հանգստացնել, ուղղորդել:
«Մեր մանկապրտեզում, օրինակ, ունենք տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված կենտրոններ՝ մաթեմատիկայի, շինարարության, տեխնիկական, մարզական, արվեստի և այլն․․․ երեխաներին գրավող միջոցը խաղն է, ուստի այս կենտրոնները օգնում են, որ փոքրիկները բավականին արագ մոռանան իրենց կամակորությունները և տարվեն խաղով:
Այնպես որ, ինչպես արդեն ասացի,  երեխաները ինչքան էլ կամակոր լինեն, նույնքան  արագ կարող են հնազանդվել, պարզապես անհրաժեշտ է  ճիշտ մոտեցում ցույցաբերել: Եթե դաստիարակը  աշխույժ, նախաձեռնող, պրպտող, ստեղծագործող ու կենսուրախ է,  միշտ հետաքրքրում ու ոգեշնչում է երեխային,ուստի կոնֆլիկտների առիթ չի էլ լինում», – նշեց մեր զրուցակիցը։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ