«Այս ամենի մեջ սեր կա» (տեսանյութ)
Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Henaran.am կայքի լրագրող, բանաստեղծուհի Լուսին Ղազարյանի «Սեր-թևերս» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին մեր գործընկերուհու գրչակից ընկերները, մտերիմները, ազատամարտիկներ և ընթերցողներ: Դահլիճը լեփ-լեցուն էր, սակայն դա չխանգարեց, որ ոմանք շնորհանդեսի ընթացքում կանգնած ըմբոշխնեն գրական ջերմ երեկոն:
Շնորհանդեսին ներկա բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ գրքի խմբագիրը նշեց. «Բախտավորություն է լինել այսպիսի գրքի խմբագիր, քանի որ կարդում ես գիրքը ու տաք շունչ է գալիս դեմքիդ»: Վերջինս շեշտեց՝ Լուսին Ղազարյանին հարկավոր է գնահատել ու արժեվորել ոչ միայն որպես լավ գրող, այլև լավ քաղաքացի, մարդ, ով բազմիցս եղել է սահմանում, խրամատում, զինվորի կողքին:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Վերջինս շեշտեց՝ անկախ զբաղվածությունից՝ ժամանակ է գտել ու եկել շնորհանդեսին:
«Այս սև ու մութ, ցուրտ օրերի մեջ սա հույս է: Շնորհավորում եմ, որ կարողացել ես նորից ուժ գտնել, նորից գիրք հրատարակել: Եվ կարևոր է մի բան. այս ամենի մեջ սեր կա», – նշեց Կարեն Գրիգորյանը՝ խոսքն ուղղելով բանաստեղծուհուն:
Մանրամասները տեսանյութում: