15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել

Թեև գլոբալիզացիայի եւ տեխնիկական առաջընթացն իսկապես տվավորիչ է,  այդուհանդերձ, մարդկանց  միջև մեծացել է անհավասարությունը: Տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ձեռքբերումների շնորհիվ այդ մասին գիտեն նույնիսկ մոլորակի ամենահեռավոր անկյուններում ապրող մարդիկ: Դա հիասթափություն է առաջացնում, որն, իր հերթին, խափանում է ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլեւ միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունը, ինչպիսին ՄԱԿ-ն է: Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

Նա մեծ ուշադրություն է հատկացրել ՄԱԿ-ի աշխատանքին կանխող դիվանագիտության ասպարեզում՝ հայտարարելով, որ հակամարտության լավագույն կանխարգելումը կայուն զարգացումն է: Գուտերիշը կոչ է արել կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը եւ բիզնեսին միասին աշխատել, որպեսզի կայուն զարգացման նպատակները եւ կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրն իրականություն դառնան:

Գործարար շրջանակների ներկայացուցիչներին դիմելով՝ ՄԱԿ ղեկավարն ասել է, որ գոյություն ունի բիզնեսի առաջնայնությունները միջազգային հանրության հիմնական նպատակների հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն, ինչպիսին են կայուն զարգացման նպատակները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ