07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

«Մենք պետք է ավելի խելացի լինենք»

«Սահմանային իրավիճակը սրելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է ցույց տալ, որ Եվրոպայի անվտանգությունը կախված է նաեւ իրենից», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Մենք պետք է ավելի խելացի լինենք, ճիշտ կանխատեսենք հնարավոր իրադարձությունները, եւ եթե պետք լինի, հարձակվենք։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի իրադրություն, որ Ադրբեջանը 5 տարի չկարողանա կրկնել ապրիլյան էսկալացիան»,– ասաց Պողոսյանը։

Բանախոսը շեշտեց՝ Ալիեւը փորձում է ցույց տալ, որ Եվրոպայի անվտանգությունն ին ձեռքում է։ «Բայց ո՞վ է մեզ խանգարում նոր մեսիջ ուղարկել, որ Ղարաբաղն ու Հայաստանն են ապահովում Եվրոպայի հարավարեւելյան սահմանի անվտանգությունը։ Ով Տավուշի մարզի հայ զինծառայողներն են պաշտպանում Եվրոպայի անվտանգությունը»,– ասաց Թեւան Պողոսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ