26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխան Զաքարյանին կազատեն աշխատանքից. Փաստ

Գագիկ Ծառուկյանի` քաղաքականու­թյուն վերադառնալու մասին հայտա­րարությունից հետո, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ինքը «Բարգավաճ Հա­յաստան» կուսակցության հիմնադիրներից է և ավելացրեց. «Գագիկ Ծառուկյանին վստա­հում եմ, մենք ընկերներ ենք և երկար ճա­նապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»:

Իշխան Զաքարյանը միաժամանակ որոշել է մնալ Վերահսկիչ պալատի նախագահ: Թերթի հավաստի աղբյուրների վկայու­թյամբ` Իշխան Զաքարյանին առաջիկա օրե­րին կազատեն աշխատանքից: Նրան չեն հանղուրժի ոչ թե վերոհիշյալ հայտարարու­թյան համար, այլ խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող հիմնարկները թողած, համե­մատաբար մաքուր դաշտում գործող «Ձեռ­նարկությունների ինկուբատոր հիմնադրա­մի» նկատմամբ «նայեզդ» անելու և նյութերը դատախազություն ուղարկելու համար:

ՏՏ ոլորտի մասնագետների պնդմամբ` Ի. Զաքարյանը կառավարության և առաջըն­թաց արձանագրած այս ոլորտի դեմ է դուրս եկել և փորձում է խանգարել նաև քաղաքա­կան նպատակներով:

Նրա քաղաքական հայտարարությունից հետո շատերն են այս համոզմանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ