21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստեփան Դեմիրճյանին տեղ չեն տվել ՀԱԿ-ի առաջին եռյակում. Ժամանակ

Մեր տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ի ցուցակով եռւ զբաղեցնել ցուցակի երկրորդ հորիզոնականը, սակայն ՀԱԿ-ում համաձայնության չեն եկել: ՀԱԿ-ի ցուցակի երրորդ անցողիկ տեղը զբաղեցնելու է Լեւոն Զուրաբյանը:

Առաջին հորիզոնականը զբաղեցնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարը կզբաղեցնի, ըստ ամենայնի, Խաչատուր Սուքիասյանը: Այս ամենից հետո Դեմիրճյանը սկսել է բանակցել Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի հետ:

Սակայն, անգամ այս բանակցություններից հետո նրան չի հաջողվել իր համար առաջնային տեղ ապահովել ձեւավորվելիք դաշինքի ցուցակում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ