20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վերադարձի նպատակը ո՞րն է

«Ես ակտիվ քաղաքականություն  մտած անձանց միշտ էլ ողջունում եմ, բայց կարևոր է, որ տվյալ անձը  մտնի քաղաքական դաշտ՝ ժողովրդի վիճակը բարելավելու համար: Եթե  Ծառուկյանի  նպատակն այդպիսին է, ապա նրա վերադարձը ողջունելի է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Վերջինս շեշտեց՝ մեր երկրին այսօր այնպիսի վիճակում է հայտնվել, որ ժողովուրդն իսկապես աջակցության կարիք ունի:

«Մենք համախմբված պիտի մասնակցենք քաղաքական  գործընթացներին, որ արդյունք ունենանք: Ծառուկյանի վերադարձը նախ իր իրավունքն է, և հետո, միշտ էլ ողջունել եմ նրանց, ովքեր քաղաքական դաշտ են մտնում: Տա Աստված, որ նա գա ոչ թե այս իշխանությունների  համար մի բան ապահովելու համար, այլ ժողովրդին օգնելու, աջակցելու, նրա կողքին լինելու համար: Ամեն դեպում, ժամանակը կանցնի, ժողովուրդն ինքն էլ կհասկանա՝  վերադարձի նպատակը որն է», – նշեց Սոս Գիմիշյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ