13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քյասիբ տան զավակ էր. մանրամասներ զոհված զինվորի մասին

Արցախում դեռեւս չպարզված հանգամանքներում հունվարի 16-ին մահացած պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանը  ԼՂՀ  Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ էր:

Ակնաղբյուր գյուղի բնակիչներից Նարեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արայիկը բազմանդամ ընտանիքի զավակ է ու րենից փոքր եղբայրներ և քույր ունի:

Արայիկի հայրը ազատամարտիկ է և  հաշմանդամ: Ընտանիքը ապրում է ծանր պայմաններում:

«Քյասիբ մարդիկ են, մի կերպ ապրում են: Ինքը երեխեեքից մեծն էր ու բանակից զորացրվելուն ամիսներ էին մնացել»,-հայտնեց Նարեկը:

Հիշեցնենք, որ  2017թ. Հունվարի 17-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ