18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքերը գիտե՞ն Ստամբուլի ահաբեկչին

«Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է,որ իրենք տեղյակ են,թե որ երկրի հետախուզական ծառայությունն է կանգնած հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևում…Այդ մասին հաղորդում է բրիտանական The Independent-ը…Քուրթուլմուշը չի բացել “չակերտները”,թե որ երկրի հետախուզական ծառակյությանն է մեղադրում Անկարան այդ ամենի մեջ և միևնույն ժամանակ նշել,որ իրենք նաև գիտեն,թե ով է ահաբեկիչը,որին մինչև հիմա չեն կարողացելձերբակալել…
Հիշեցնեմ,որ հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում “Սանտա Կլաուսի” շորերով ահաբիկչի կրակոցներից մահացել էր 39 մարդ,որոնցից շատերը օտարերկրացիներ էին…
Սեփական անճարությունը թաքցնելու համար Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը փորձում է ոչ թե քուրդ ահաբեկիչներին,ինչպես գրեթե միշտ է անում,այլ ինչ-որ անհայտ երկրի մեղադրել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության համար…Չեմ զարմանա,եթե Էրդողանը որպես թիրախ ընտրի հարևան Սիրիային և նրա գաղտնի ծառայություններին,որոնք,ըստ Էրդողանի, ոչ միայն “ահաբեկում են խաղաղ սիրիացիներին”,այլև հարևան Թուրքիային,որը պաշտպանում է “չափավոր հեղափոխականներին”…Այսպիսով Էրդողանը փորձում է Ասադին մեղադրել ահաբեկչության մեջ…Էրդողանը նաև կարող է Ստամբուլի ահաբեկչության մեջ մեղադրել Օբամայի հեռացող վարչակարգին…Վերջին շրջանում թուրքական իշխանությունններին բավական մոտ կանգնած վերլուծաբանները և քաղաքագետները բազմիցս են մեղադրել ԱՄՆ-ին Թուրքիայի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ,ինչպես նաև Սիրիայի և Իրաքի քուրդ “ահաբեկիչներին” սատարելու համար…»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ