21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Համախմբում» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել

«Համախմբում» կուսակցության մամլո ծառայությունից տեղեկացնում են.

Հունվարի 9-ին տեղի ունեցավ «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված էին ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր:

Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար գնահատեց այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում կայացվեց ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով:

Վարչությունը նաև որոշում կայացրեց ստեղծել բանակցող խումբ:

Վարչությունը լիազորեց կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ