10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ողբերգություն Մուսալեռ գյուղում. 4 մահ նույն շենքում

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում երեկ հայտնաբերվել է ծխախեղդ եղած տղամարդու դի:

Մուսալեռի գյուղապետարանից տեղեկացանք, որ տղամարդը մահացած է հայտնաբերվել նույն շենքում, որի մեկ այլ բնակարանում գազի արտահոսքից երեկ մահացած էին հայտնաբերվել երիտասարդ ամուսիններ՝ իրենց 4 ամսական երեխայի հետ:

ՀՀ ԱԻՆ ահազանգել են տղամարդու հարեւանները, որոնք նկատել են բնակարանից դուրս եկող ծուխը: Պարզվել է, որ մահացածը շենքի բնակիչ 46-ամյա Գագիկ Դավթյանն է:

 Հանգամանքները պարզվում են:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ